2018-ից հետո Քոչարյանը ջանք ու եռանդ չէր խնայում հայ հասարակությանն ապացուցելու համար, որ իբրև թե ՌԴ նախագահ Պուտինի մտերիմ ընկերն է, որ իբրև թե վերջիններիս միջև սերտ ընկերական հարաբերություններ կան: Քոչարյանն անգամ իր ու Պուտինի հարաբերությունների միջև քիմիա էր տեսնում, համոզում էր, որ Պուտինի հետ իր կապը քիմիական է:
Իսկ Պուտինի հետ իր լավ հարաբերություններին ի ապացույց Քոչարյանն ու վերջինիս շահերը սպասարկող ԶԼՄ-ները շեշտում էին, թե տեսեք-տեսեք Պուտինը շնորհավորեց Քոչարյանի ծննդյան տարեդարձը:
Դետևս մի քանի օր առաջ օգոստոսի 31-ին Քոչարյանը տոնում էր իր ծննդյան 67-ամյակը, իսկ Պուտինն այդպես էլ չշնորհավորեց վերջինիս:
Ստացվում է, որ քիմիա էլ չկա Պուտին-Քոչարյան հարաբերություններում, իսկ ավելի ճիշտ` Պուտինն էլ հասկացավ, որ բարեկրթությունից ելնելով, Քոչարյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ ուղղված շնորհավորանքն օգտագործվում է վերջինիս կողմից քաղաքական շահարկումների նպատակով:
Ինչևէ, Քոչարյանը վաղուց արդեն քաղաքական դիակ է, թե Հայաստանի, և թե ամբողջ աշխարհի համար: