Վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այց կկատարի Վրաստան:
Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:
Նախատեսվում են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններ, որից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան զանգվածային լրատվության միջոցների համար հայտարարություններով:
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև հարգանքի տուրք կմատուցի Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում:
07 Սեպտեմբեր, 2021 21:49
1360
Վրաստանը ԵՄ-ին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ՝ կապված Ֆրանսիայի ցույցերի հետ
12 Հոկտեմբեր, 2026 17:44
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09 Հոկտեմբեր, 2026 21:45
Արևմտյան երկրները Վրաստանը կդիտարկեին որպես բուֆերային գոտի, եթե չլինեին վրացական իշխանությունների գործողությունները. Կալաձե
05 Հոկտեմբեր, 2026 16:10