SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնում խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի  27-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում  ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել Արմավիրի  մարզի բնակիչ, 17-ամյա Անի Ի.-ից, ով հայտնել է, որ իր երեխային շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են  «Վանաձոր»/ բժշկական կենտրոն՝ բուժօգնության, որտեղ  բուժանձնակազմի  անդամներից  4 հոգով ծեծի են ենթարկել իր ամուսնուն:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ Անի Ի.-ի ամուսին, Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Ալե Մ.-ն , հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնի  տարածքում վիճաբանություն է ծագել իր և շտաօգնության բրիգադի վարորդի հետ, որի ընթացքում վերջինս ծեծի է ենթարկել իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Մինչ  ոստիկանները ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, դեպքի հանգամանքները պարզելու, վարորդի և նրա հետ եղած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ, սեպտեմբերի 6-ին համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը բաժնի պետին տեղեկացրել է, որ «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության աշխատակիցներն ու վարոդները իրեն հայտնել են, որ  Ալե Մ.-ն շտապօգնության մասնաշենքում շուրջ  10-15 րոպե տևողությամբ բուժանձնակազի հասցեին տվել է հայհոյանքներ և անպատվել վերջիններիս, իսկ «Վանաձոր» բժշկական կենտրոնից գրություն է ստացվել, համաձայն որի՝ Ալե Մ.-ն իր արարքով խաթարել է բժշկական կենտրոնի աշխատանքը: 

518