Բրյուսելում Ուկրաինայի հարցը շարունակում է մնալ անորոշ։

Այս մասին խոսել է Ուկրաինայում Լիտվայի դեսպան Յուրիս Պոյկանսը՝ նշելով, որ Բրյուսելը չգիտի ինչ անել Կիևի հետ և վախենում է նոր դժվարություններից։
«Չէի ցանկանա խոսել 10, 20 կամ 30 տարվա մասին (ԵՄ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության ժամկետ): Ի վերջո, այսօր մենք Եվրոպական միությունում ընդհանուր պատկերացում չունենք Ուկրաինայի եվրոպական հեռանկարի վերաբերյալ»,- նշել է դեսպանը։
Դիվանագետի խոսքով՝ ԵՄ անդամակցությունը համայնքի 27 անդամ երկրների կոնսենսուսի հարց է, և մինչև չհասնեն դրան, շատ դժվար է խոսել ինչ-որ ժամկետների մասին: Այս 27 երկրները Ուկրաինայի վերաբերյալ շատ տարբեր հայացքներ ունեն, և նրանցից մի մասը դեռ որևէ հիմք չի տեսնում Եվրամիության ընդլայնման համար։

966