Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը նախորդ օրը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ գործարք են կնքել Ուկրաինայի հարցով։ Այս մասին գրում է The Financial Times-ը։
Ըստ պարբերականի՝ նախագահները համաձայնել են, որ Ռուսաստանը «նոր ռազմական նախաձեռնություններ չի իրականացնի»։ Ենթադրվում է նաև, որ Կրեմլը համաձայնել է մասնակցել սեփական զինված ուժերի տեղակայման շուրջ երկխոսությանը։
Միևնույն ժամանակ, ըստ Financial Times-ի, Պուտինը համաձայնել է դուրս բերել Բելառուսից մինչև 30 000 ռուս զինվորական, որոնք ներգրավված են Allied Resolve-2022 կոչվող համատեղ զորավարժություններին:
Նշվում է, որ այս հարցը կքննարկվի հետագա հանդիպումների ժամանակ, որտեղ կողմերը մտադիր են համաձայնագիր կնքել «կոլեկտիվ անվտանգության հարցերի շուրջ կառուցվածքային երկխոսության» մասին։ Ըստ տեղեկությունների՝ Կրեմլը սպասում է Վաշինգտոնից այդ պայմանների հաստատմանը։