Պենտագոնից հայտնում են, որ ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի շուրջ 85 մլն դոլար արժողությամբ վեց պարեկային նավ:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ակնկալվում է, որ Մարկ VI նավերի հավաքումը կավարտվի 2025 թվականին: Պայմանագիրը վերաբերում է «Մարկ VI-ի վեց պարեկային նավերի նախագծմանը, շինարարությանը և սարքավորումներին։ Պայմանագրի գումարը կազմում է 84,25 մլն դոլար»,- նշված է հաղորդագրության մեջ:
2020-ի ամռանը ԱՄՆ պետդեպարտամենտը հավանություն է տվել Ուկրաինային 16 ժամանակակից մակնիշի պարեկային նավերի և հարակից սարքավորումների վաճառքին, որը ընդհանուր առմամբ կազմում է 600 միլիոն դոլարի։
Մասնավորապես, Ուկրաինայի կառավարությունը խնդրել է հնարավորություն՝ գնելու մինչև 16 Mark VI պարեկային նավ, 32 MSI Seahawk A2 հեռակառավարվող գնդացիր, 20 օպտոէլեկտրոնային և ինֆրակարմիր ռադար, 16 «ընկեր կամ թշնամի» ճանաչման համակարգ, 40 MK44 թեթև գնդացիր (32 տեղադրման և 8 պահեստային) և այլ բաղադրիչների, ինչպես նաև նավերի տեխնիկական սպասարկման ծառայություններ: