Պաշտոնական Պեկինը հայտարարել է, որ աջակցում է Ռուսաստանի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտության անընդունելիության վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշմանը: Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիջյանը:
«Մենք կարծում ենք, որ Պետդումայի ընտրությունները Ռուսաստանի ներքին գործերն է: Արտաքին ուժերը չպետք է միջամտեն դրան»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ սա հայտարարում են որպես Ռուսաստանի ռազմավարական գործընկեր։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Ջոն Սալիվանը հրավիրվել էր Ռուսաստանի ԱԳՆ, որտեղ հանդիպում էր ունեցել Ռուսաստանի դիվանագիտական ծառայության ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովի հետ: Նա ամերիկացի դեսպանին ներկայացրել է ընտրություններին ընդառաջ ամերիկյան թվային հսկաների կողմից Ռուսաստանի Դաշնության օրենսդրության խախտման ապացույցները, ինչպես նաև շեշտել է Ռուսաստանի ներքին գործերին միջամտության անթույլատրելիությունը: