Պատվաստումների արդյունքում COVID-19-ը կարող է վերածվել սովորական գրիպի

Համավարակի սկզբից՝ ավելի քան 20 ամիս անց, մարդիկ ստիպված են փոխել իրենց վերաբերմունքը մի հիվանդության մասին, որը ժամանակին՝ հանրային առողջապահության մասնագետների կարծիքով, հաղթահարելի վարակ էր:

Ամբողջ աշխարհում կարանտինը վերածվեց երկարատև ու մաշեցնող մի ընթացքի: Սուր վարակիչ «Դելտա» շտամի հետևանքով` COVID-19-ը դարձել է մի հիվանդություն, որից գործնականում հնարավոր չէ ազատվել: Կորոնավիրուսի նոր բռնկումներ են գրանցվում նույնիսկ այնպիսի երկրներում, ինչպիսին Ավստրալիան է, որը հայտնի է COVID-19-ի կանխարգելմանն ուղղված իր համառ պայքարով:

 Համավարակի սկզբից ի վեր՝ աշխարհում հոսպիտալացումների ամենաբարձր ցուցանիշներն են գրանցվում. ընդ որում՝ հիվանդանոցում հայտնվում են հիմնականում չպատվաստված անձինք:

Գիտնականները փորձում են հասկանալ, թե ինչ ընթացք կունենա այս համավարակը. արդյոք SARS-CoV-2 հարուցիչը կառաջացնի ավելի վարակիչ կամ մահացու նոր շտամներ:

Իհարկե, լավագույն սցենարը COVID-19-ը հաղթահարելն է, բայց տարբեր կանխատեսումներով, եթե երկրագնդի բնակչության մեծ մասը պատվաստվի, կորոնավիրուսը կվերածվի այնպիսի սովորական հիվանդության, ինչպիսին սուր շնչառական վարակներն են ու գրիպը:

640