Աշխարհում մոլեգնող պատերազմների և ցեղասպանությունների ֆոնին խիստ անհրաժեշտ են դառնում խաղաղության և մարդասիրական գաղափարների դրսևորումներն արվեստում: Ուստի, մեծ հուզումով և պատասխանատվությամբ հանրության դատին պետք է հանձնենք ԱՎՐՈՐԱՅԻ ԱՂՈԹՔԸ տեսահոլովակը, որի շուրջ աշխատանքները, պայմանավորված համավարակով և մեր Հայրենիքի ցնցումներով, տևել են շուրջ 4 տարի:

 

Չափազանց հուզիչ, բայց շատ վեհ գաղափարով այս ստեղծագործությունն աղոթք է Տիրամորը` բոլոր պատերազմներում որբացող անմեղ մանուկների համար: Որբեր, ովքեր բոլորից շատ են կրում պատերազմների ու ցեղասպանությունների հետևանքները... Ուստի, բոլորը` հատկապես աշխարհի բոլոր մայրերը, պետք է միանան Ավրորային` թեկուզ հանուն իրե´նց զավակների խաղաղության. պատերազմը չարիք է, որ ամեն վայրկյան կարող է թակել յուրաքանչյուրի դուռը…

 

Երգի հեղինակ` Հասմիկ Հախվերդյան Գործիքավորումը` Karen & Sevak Production Տեսահոլովակի ռեժիսոր` Հրանտ Մովսիսյան Հնչյունային ռեժիսոր` Հմայակ Ռոստոմյան

 

Երգը կատարում է պոլսահայ երգչուհի Sibil-ը

 

Համացանցում տեսահոլովակը կունենա բովանդակային սեղմագրեր`անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն, թուրքերեն լեզուներով:

 

Տեսահոլովակի հովանաւորներն են`

 

- նշան եւ Մարկրիթ Ադինիզեան ընտանիք

 

- Կ.Պոլսոյ Հայ Օգնութեան Միութիւն

 

Համազգային (C.A.R.S)

 

- Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւն - Պրազիլ (AGBU)

 

- Համազգային Արեւմտեան Ամերիկա

130