Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներին ազդարարման 7 շչակ է տրամադրվել
Սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբիկ Նավոյանն ընդունել է «Լոկատոր» ՓԲԸ ազդարարման ծրագրերի ղեկավար Սմբատ Պետրոսյանին:
Ինչպես նշվում է մարզպետարանի պաշտոնական էջում, հանդիպման ընթացքում, «Լոկատոր» ՓԲ ընկերությունը ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի միջոցով աջակցում է մարզի սահմանամերձ համայնքներին՝ ազդարարման շչակների ձեռքբերման և դրանց գործարկման հարցերում:
Ծրագրի շրջանակներում արդեն իսկ մարզի մի շարք համայնքների տրամադրվել է ազդարաման 7 շչակ, որոնք կփորձարկվեն առաջիկա օրերի ընթացքում: Հանդիպման ընթացքում կողմերի միջև քննարկվել են նաև հետագա համագործակցության ընդլայնմանը և մարզին ազդարարման շչակների քանակի ավելացմանը վերաբերող այլ հարցեր:
16 Սեպտեմբեր, 2021 23:31
518
Ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում
19 Սեպտեմբեր, 2026 16:08
Գեղարքունիքի մարզում 27-ամյա երիտասարդին ամբուլատոր կենտրոնից տեղափոխել են «Մարտունի» բժշկական կենտրոն․ 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է
04 Սեպտեմբեր, 2026 22:15
Գեղարքունիքի մարզում 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել է
04 Օգոստոս, 2026 18:30
Արտետան դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը՝ շրջանցելով Ինձագիին և Սիմեոնեին
10 Հոկտեմբեր, 2026 16:40
Հայաստանից երեք մարմնամարզիկ կմասնակցի Փարիզի «World Challenge Cup»-ին
24 Սեպտեմբեր, 2026 21:56
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը՝ «Նոայի» գլխավոր մարզիչ
20 Օգոստոս, 2026 22:37