Սեպտեմբերի 17-ին, ժամը 21։53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 14-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից երկուսի անասնագոմերի և տներից մեկի օժանդակ շինության տանիքներում:

Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 18-ին,  ժամը 01:13-ին, մարվել՝ 04:27-ին: Այրվել են տներից մեկի անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (50 քմ), կից ծածկը (50 քմ), 1000 հակ անասնակեր, անկել՝ 16 հնդկահավ, 2 հորթ, և այրվել են տներից մյուսի օժանդակ շինության (25 քմ) տանիքի փայտե կառուցատարրերն, անասնագոմի կից ծածկը՝ մասամբ (մոտ 15 քմ):

165