Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, ինչպես նաև սեպտեմբերի 21-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Սեպտեմբերի 20-ին, 22-ին՝ առանձին շրջաններում, 23-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ», –  նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Օդի ջերմաստիճանը մինչև վաղն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2021

Երևան քաղաքում սեպտեմբերի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ին` կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +29...+31, երեկոյան` +22...+24 աստիճան։

1033