Այսօր Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) անցկացվել է «14-րդ hամբարձումյանական ընթերցումներ»՝ գիտական միջոցառումը, որը նվիրված էր ԲԱ պատմամշակութային աստղագիտություն գիտահետազոտական բաժնի նախկին վարիչ, ավագ գիտաշխատող լուսահոգի Գրիգոր Բրուտեանի հիշատակին։ Համաձայն ավանդույթի՝ այս միջոցառումն անցկացվում է ամեն տարի Վ․ Համբարձումյանի ծննդյան օրը։

Միջոցառմանը գիտական զեկուցումներով հանդես են եկել ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը՝ «Վիկտոր Համբարձումյանի գալակտիկաների ակտիվության վարկածը», ԲԱ գիտաշխատող Հայկ Մալխասյանը՝ «Ուրվագիծ 1983-2021թ. Բյուրականի աստղադիտարանի տոմարագիտական ուսումնասիրությունների», ԲԱ ավագ գիտաշխատող Հովհաննես Պիկիչյանը՝ «Հակադարձ խնդիրները բնագիտության մեջ», Արմեն Գյուլբուդաղյանը՝ «Համբարձումյանական որոշ վարկածների ժամանակակից հաստատումը», հնագետ Հակոբ Սիմոնյանը (ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն)՝ «Թեյշեբաինիի դամբարանադաշտը», շումերագետ Արմեն Դավթյանը (անկախ հետազոտող)՝ «Շումերական և հայկական աստղագիտություն», լեզվաբան Լեյլա Ստեփանյանը (Քարահունջ մշակութային միություն)՝ «Հայ-պոլինեզյան առնչություններ»։

Զեկուցումների ավարտից հետո մասնակիցները հնարավորություն են ունեցել այցելելու Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան և 2.6մ հայելու տրամագծով աստղադիտակ։

120