Չգործող պղնձաձուլարանում 183 աշխատակից ևս 2 ամիս աշխատավարձ կստանա:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՔՊ Ալավերդուց ընտրված պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ նշելով.

«Ալավերդու պղնձաձուլարանի գործունեության դադարեցումից հետո հանդիպել էի Թեղուտ ՓԲԸ համասեփականատեր Նորիկ Պետրոսյանի հետ, խնդրել չլուծել աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը, մինչև հասկանանք՝ ինչ ճակատագիր է ունենալու ձեռնարկությունը։ Արդյունքում 2020թ․ մայիսի 23-ին 183 աշխատակցի հետ կնքվեց աշխատանքային պայմանագիր։ Աշխատակիցներն արդեն 15 ամիս աշխատավարձ են ստանում, ինչի համար շնորհակալ եմ։

Սեպտեմբերի սկզբին աշխատանքային պայմանագրերի ժամկետները ևս 2 ամսով երկարաձգվել են` մինչև հոկտեմբերի 31-ը։ Սա հնարավորություն է տվել ժամանակ շահել Ալավերդիում այլընտրանքային աշխատատեղերի մասով տարվող աշխատանքներում։

Այս ամիսներին լուռ, ծավալուն աշխատանք է տարվել այս մասով, և արդեն կարող եմ ասել` առաջիկայում սպասեք դրական լուրերի»։

704