Հանգստյան օրերին (սեպտեմբերի 18-19) Արցախի Հանրապետության տարածքում գրանցվել է 5 ճանապարհատրանսպորտային պատահար, որից մեկը՝ մահվան ելքով:

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, սեպտեմբերի 18-ին ԱՀ ոստիկանության 102 հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Ղ.-ն (ծնված 1986թ.) կրծքավանդակի ձախ ստորին վերջույթի փափուկ հուսվածքների սալջարդ, կապաների գերձքումով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Մեկնած ավագ հետաքննիչ Հ.Ղազարյանը պարզել է, որ նույն օրը ժամը 02:00-ի սահմաններում, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին Ա.Ղազարյանը վարելով «ՎԱԶ-21013» ավտոմեքենան, ճանապարհից դուրս է եկել դեպի ձախ և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով ստացել է նշված մարմնական վնասվածքները:

-Նույն օրը ժամը մեկ այլ պատահար գրանցվել է 14:10-ին՝ Ստեփանակերտ քաղաքի Պարույր Սևակ փողոցի թիվ 82 տան դիմացի ճանապարհահատվածում: Իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչների` Ն.Ա.-ի (ծնված 1990թ.) վարած «Ֆոլկսվագեն Գոլֆ» և Ս.Ս.-ի (ծնված 1973թ.) վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաները: Վերջինս գլխի գագաթային շրջանի քերծված վերքով շտապ բժշկական օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:

-Սեպտեմբերի 18-ին ժամը 22:35-ին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդել են, որ Իվանյան գյուղի կամուրջի մոտակայքում «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով մեկ անձ ստացել է մարմնական վնասվածք:

-Սեպտեմբերի 19-ին ժամը 11:20-ին ՆԳ նախարարության Ոստիկանության հերթապահ մասում, միաժամանակ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհի 36-րդ կիլոմետրին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Կանչի վայր մեկնած ՆԳՆ ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 11:10-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ Ա.Ս.-ն (ծնված 1995թ.) վարելով «Ֆոլկսվագեն Վենտո» ավտոմեքենան նշված ճանապարհահատվածում վազանց կատարելու ժամանակ բախվել է համընթաց ուղղությամբ երթևեկող՝ Ա.Բ.-ի (ծնված 1991թ.) վարած «Ֆոլկսվագեն Գոլֆ-3» ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս ավտոմեքենան կողաշրջվել է, որի ուղևոր՝ Մ.Թ.-ն (ծնված 1981թ.) տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորները՝ ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն»։

Վթարի նախնական պատճառ է հանդիսացել «Ֆոլկսվագեն Վենտո» ավտոմեքենայի վարորդի վազանցի կանոնների խախտելը։

-Նույն օրը ժամը 20:30-ին ԱՀ ոստիկանության մեկ այլ պատահար է գրանցվել Ստեփանակերտ քաղաքի Իսակով փողոցի թիվ 3/43 հասցեում: Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ նույն օրը ժամը 19:50-ի սահմաններում նշված փողոցում իրար են բախվել Ա. Ա.-ի (ծնված 1990թ.) վարած «VAZ 21074» և Մ. Ա.-ի (ծնված 1972թ.) վարած «CHEVROLET NIVA» ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևորներ՝ Լ.Ա.-ն (ծնված 1997թ.) և Տ. Ա.-ն (ծնված 1995թ.) տարբեր մարմնական վնասվածքով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

123