Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համալրման և կատարելագործման վարչության գլխավոր մասնագետի (06-Գ26-21.2-Մ1-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համալրման և կատարելագործման վարչության գլխավոր մասնագետի (06-Գ26-21.2-Մ1-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2021 թվականի սեպտեմբերի 13-ից սեպտեմբերի 17-ը՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով հետևյալ փաստաթղթերը և լուսանկար.

1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,


5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից.

«Գրավոր խոսք» Վ. Գաբրիելյան, 2012

Հոդված՝ (էջ 70-74,94,173,221-228, 245-258)

http://ijevanlib.ysu.am/wp-content/uploads/2017/12/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան, Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան Երևան 2012, 2. Համակարգչային հմտություններ,

(§ 1.1-§1.5, § 2.1, §6.1- §6.2)

https://fliphtml5.com/fumf/egdx

ՔԾՄ օրենք

(հոդված 10, 11, 12, 17-24, 27-28, 33- 38)

https://www.arlis.am/documentview.aspx?docID=120807

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք

(հոդված 4-7, 10, 12, 13, 15, 20-23)

https://www.arlis.am/documentview.aspx?docID=120842

«Հանրային ծառայության մասին» օրենք

(հոդված 31.33)

https://www.arlis.am/documentview.aspx?docID=120832

« ՀՀ Սահմանադրություն»

(հոդված 27, 31, 40, 44, 46, 48, 57, 64, 66, 73, 88-93, 103, 142-152)

https://www.arlis.am/documentview.aspx?docID=1

«ՀՀ կառավարության «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» 27 դեկտեմբերի 2018 թվականի N 1554-Ն որոշում

(կետ 12-13, 29, 36-40, 50, 91, 119, 135)

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=127407

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքեջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

«Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

«Բարեվարքություն» կոմպետենցիա

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

«Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա, հղումը՝

https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (010-515-688, 091 50-83-20), էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]):

Թեստի ձևանմուշը կցվում է:

878