Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը տեսաուղերձով շնորհավորել է Հայաստանի Անկախության 30-ամյակը:

«Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ Անկախության 30-ամյակի կապակցությամբ: Այժմ դժվարին ժամանակներ են Հայաստանի համար, բայց ես համոզված եմ՝ այս գեղեցիկ երկիրը ու հրաշալի ժողովուրդը պայծառ ապագա ունեն: Մաղթում եմ ձեզ ուժ, հույս և իմաստություն՝ ավելի լավ ժամանակներ տանող ճանապարհին:

Մաղթում եմ ձեզ բարգավաճում բոլոր այն ոլորտներում, որոնցում Հայաստանը գերազանց է դրսևորվում: Հաջորդ տարի մենք կնշենք մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ես ուզում եմ ընդգծել մեր պատրաստակամությունը՝ ավելի խորացնելու և ընդլայնելու մեր գործընկերությունը:

Շնորհավորում եմ Անկախության 30-ամյակը հանուն Հայաստանի ապագայի»,- հայերենով ասել է Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպանը:

692