Սուդանում տեղի է ունեցել պետական ​​հեղաշրջման փորձ: Մի խումբ զինվորականներ փորձել են վերահսկողություն հաստատել երկրի մայրաքաղաք Խարտումի վրա, 1in.am-ի փոխանցմամբ հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:

Առավոտյան տանկեր են հայտնվել Խարտումի փողոցներում, իսկ զինծառայողները փակել են Նեղոս գետի բոլոր կամուրջները:

Զինված ուժերի հրամանատարությունը և երկրի իշխող ինքնիշխան խորհուրդը հեռուստատեսությամբ կոչով են դիմել` «պաշտպանել երկիրը և պաշտպանել անցումային շրջանը»:

Ըստ թերթի՝ հեղաշրջման անհաջող փորձ է կատարվել զրահատանկային ուժերի սպաների կողմից, որոնք երկրի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրի կողմնակիցներից:

Զինված հեղաշրջման փորձը գլխավորել է գեներալ-մայոր Աբդել Բակի Բաքրաուին, որը ծրագրել էր ձերբակալել ինքնիշխան խորհրդի և ռազմական խորհրդի անդամներին:

Ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել մոտ 40 սպա, այդ թվում՝ Բաքրաուին: Իրավիճակը գտնվում է իշխանությունների լիակատար վերահսկողության ներքո:

 

657