Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հարավային Սուդանում ավիավթարի հետևանքով 18 մարդ է զոհվել, հայտնում է Radio Miraya-ն։

Նրա խոսքով՝ 21 ուղեւորներով և անձնակազմի անդամներով ինքնաթիռը կործանվել է «Յունիտի» նավթահանքի մոտ թռիչքի ժամանակ։

Miraya -ն նշում է, որ երեք ուղեւորների վիճակը ծանր է։ «Մահացածների թվում են օդաչուն և երկրորդ օդաչուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Աղետի պատճառների մասին տեղեկություն չի հաղորդվել։

Ավելի վաղ Ալյասկայում կործանվել էր ամերիկյան F-35 կործանիչ։ Ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել Էյելսոն ռազմաօդային բազայում ուսումնական վարժանքների ժամանակ, օդաչուն չի տուժել, հայտնում է Alaska News Source-ը՝ վկայակոչելով ռազմական պաշտոնյային։

Միջադեպի պատճառը չի հաղորդվում։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ կանցկացնեն «մանրակրկիտ հետաքննություն՝ նման միջադեպերի կրկնության հավանականությունը նվազագույնի հասցնելու հույսով», հաղորդում է Associated Press-ը:

275