«Մեր տաղանդավոր Հայկոն համալսարանական մասնագետների հետ պայքարի է դուրս եկել դաժան կովիդի դեմ․․․ Գործի են դրվել բոլոր զենքերը․․․Հուսանք՝ կհաղթահարեն․․․»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը և կից տեսանյութ հրապարակել:

«Հրապարակ»-ի տեղեկություններով` երգիչ Հայկոյին արհեստական շնչառության համակարգին են միացրել. «Բժիշկներն ամեն ինչ անում են կյանքը փրկելու համար: Սակայն բանն այն է, որ նա մեծ ուշացումով է հոսպիտալացվել` շուրջ 8 օր տանը բուժվելուց հետո, երբ հարազատները փորձել են թթվածնի սարք բերել տուն, նոր միայն բժիշկներն իմացել են, որ վիճակը վատ է:

Մեծ դժվարությամբ Արմեն Մուրադյանին հաջողվել է համոզել, որ Հայկոյին տանեն հիվանդանոց: Նա Միքայելյան բժշկական կենտրոն է բերվել թոքերի 80 տոկոս ախտահարումով, ինչը խիստ բարդացրել է բժիշկների գործը»:

AraratNews.am-ը շուտափույթ ապաքինում է մաղթում սիրելի երգչին:

 

15065