ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի Հայաստանում․ դրանք տեղի կունենան սեպտեմբերի 24-28-ը։ «Որոտ-2021» անվամբ հայտնի վարժանքները կանցկացվեն ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում գտնվող թմրանյութերի անօրինական շրջանառության հակազդման հարցերով զբաղվող հատուկ ծառայությունների, դրանց ստորաբաժանումների և ՆԳ մարմիննների մասնակցությամբ։ 

Այն անցկացում է 2021 թվականի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարական և վերահսկիչ մարմինների և ուժերի ու միջոցների համատեղ զորավարժությունների պլանի համաձայն:

«Որոտ-2021»-ի առաջին փուլում հատուկ նշանակության ջոկատներն ու ՀՀ զինված ուժերը առաջադրանքներ են կատարելու լեռնային բարդ տեղանքում։ Անցկացվելու են նաև հրամանատարաշտաբային վարժանքներ՝ հատուկ գործողության մշակման ու իրականացման նպատակով։

1713