Մահվան ելքով ավտովթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

2021թ. սեպտեմբերի 22-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, Քաջարան քաղաքի 60–ամյա բնակիչը վարելով «Toyota Rav 4» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհին կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ավտոճանապարհի հանդիպակաց գոտի, հարվածել բետոնյա արգելապատնեշին ու գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
Կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
23 Սեպտեմբեր, 2021 02:11
1015
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ տուժածները հոսպիտալացվել են
11 Սեպտեմբեր, 2025 22:26
Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ
03 Սեպտեմբեր, 2025 12:33
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծառ է ընկել
29 Հուլիս, 2025 18:53
Քարաթափում Ծովագյուղ-Դիլիջան ավտոճանապարհին
26 Մայիս, 2024 13:50
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին
01 Մայիս, 2024 17:04
Շղթայական վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. բախվել է 17 մեքենա (լուսանկարներ)
13 Հունվար, 2024 14:31