Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Nissan March»-ը բшխվել է քարերին և կողաշրջվել․ կան վիրшվորներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ մարտի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 111-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 28-ամյա Մանյա Օ․-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Երևանի բնակիչներ 67-ամյա Մարիետա Օ․-ն, 33-ամյա Հռիփսիկ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
05 Մարտ, 2026 20:36
610
Քարաթափումներ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ վնասվել են ավտոմեքենաներ
12 Փետրվար, 2026 00:01
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
08 Նոյեմբեր, 2025 10:00
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ տուժածները հոսպիտալացվել են
11 Սեպտեմբեր, 2025 22:26
Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրшվորներ
29 Հունիս, 2026 19:21