2021 թվականի սեպտեմբերի 24-26-ը Իջեւան քաղաքում տեղի կունենա «X-Drive 2021 Trophy Sprint»-ը, որին կմասնակցեն շուրջ 30 թիմեր Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Պարսկաստանից, Իրաքից։ Միջոցառումը այս տարիանց է կացվելու 7-րդ անգամ, որի նախաձեռնողն ու կազմակերպիչը Հայաստանի 4x4 Off Road ակումբն ու X-Drive ավտոմոտոդպրոցն է՝ ի դեմս հիմնադիր նախագահ Արտաշես Ստեփանյանի։

Փառատոնի շրջանակներում հանդիսատեսը հնարավորություն կունենա օգտվել մշտապես գործող ֆուդ-կորտից եւ վրանային ճամբարից։

Մրցարշավը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին ժամը 10։00-ից եւ կավարտվի սեպտեմբերի 26-ին, ժամը 14։00-ին։

Սեպտեմբերի 25-ին, ժամը 20:00-ին նախատեսվում է սիրված Lav Eli խմբի համերգը հենց մրցարշավի տարածքում կառուցված գերժամանակակից բեմից։ Կիրակի տեղի կունենա մրցանակաբաշխություն: Մրցակից 5 դասերի հաղթողները կստանան պարգեւներ, ինչպես նաեւ մի շարք մասնագիտական նվերներ՝ մրցարշավի գլխավոր հովանավոր Off Road Center Armenia-ի կողմից։

Մրցարշավը տարիներ ի վեր հեռարձակվում եւ ակցկացվում է «Ավտոդրայվ» հաղորդաշարի շրջանակներում։ Սա արդեն մի քանի տարի շարունակ անցկացվող տարածաշրջանի ամենախոշոր արտաճանապարհային միջոցառումն է, որը հնարավորություն է տալիս մեր հարեւան երկրների Off Road ավտոմրցարշավորդներին ժամանել Հայաստան եւ իրենց ուժերը փորձել մեր երկրի լեռնային պայմաններում։

Մրցարշավը կազմակերպվում է մի շարք հովանավորների օգնությամբ, որոնց թվում X-Drive ավտոմոտոդպրոցը, Off Road Center Armenia արտաճանապարհային աքսեսուարների ընկերությունն՝ իր RIF եւ Raptor ապրանքանիշերով, VivaroBet ընկերությունը, Dilijan գարեջուրը, Yell Extreme Park-ը, Արեգի ՍՊԸ-ն, Custom 4X4-ը, Garage Masters՚ Mall-ը, TURBOLINE ընկերությունը՝ իր RIX, MPM եւ LAVR ապրանքանիշերով, Limitless տուրիստական ընկերությունը։

Բոլորիդ անհամբեր սպասում ենք գալիք հանգստյան օրերին՝ Իջեւան քաղաքի հենց սկզբնամասում գտնվող Մ4 ավտոմայրուղու մոտ, ավտոմրցարշավի տարածքում։

3345