Փյունիկ - Սևան խաղում հաշիվն այդպես էլ չբացվեց (լուսանկարներ)

Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 թթ․ մրցաշրջանում գրանցվեց հերթական գոլազուրկ ոչ-ոքին։
7-րդ տուրում Երևանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց «Սևանին» և հանդիպումն ավարտեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Չնայած հանդիպման ամբողջ ընթացքում երկու թիմերն էլ ունեցան հստակ գոլային պահեր, դրանք գոլի վերածել չհաջողվեց։
Այս հանդիպումից հետո «Փյունիկը» 11 միավորով մնում է 4-րդ տեղում։
«Սևանը» 14 միավորով շարունակում է եզրափակել լավագույն եռյակը։
24 Սեպտեմբեր, 2021 16:13
804