Հայ դպրոցականները վերջերս մեդալներ են նվաճել IEO տնտեսագիտության միջազգային օլիմպիադայում, որին այս տարի Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում։

Այսօր տպավորիչ հանդիպում եմ ունեցել 4 մեդալ նվաճած դպրոցականների հետ, որոնց գիտելիքն ու կատարած թիմային աշխատանքը կարող է ծառայել Հայաստանի տնտեսության առաջընթացին։

Կարեւոր եմ համարում նման միջազգային օլիմպիադաներին Հայաստանի մասնակցությունը եւ տնտեսագիտությունը՝ որպես առարկա, ավագ դպրոցների ուսումնական ծրագրերում ներառելը։

Այս տարի օլիմպիադային մասնակցել է 46 երկիր եւ Հայաստանը նվաճել է 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ՝ գրավելով թիմային 12-րդ տեղը:

Հ.Գ. Դպրոցականներին նվիրել եմ վարքագծային տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Դանիել Կահնեմանի «Մտածիր դանդաղ, որոշիր արագ» գիրքը, որի հայերեն թարգմանությունը, ցավոք, դեռ չունենք։

1304