Ռուսաստանի արտաքին գործերի  պատասխանել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Մեծ Թաղեր գյուղում ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խամփերյանց) հուշարձանի ոչնչացման վերաբերյալ «Ինֆոտեկա 24»-ի և Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի հարցմանը՝ նշելով, որ Ռուսաստանը հատուկ ուշադրություն է դարձնում տարածաշրջանում պատմամշակութային, ճարտարապետական և կրոնական ժառանգության պահպանման հարցին։

Պատասխանի մեջ ասված է.«Մոսկվան ելնում է նրանից, որ այն հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների բոլոր բնակիչների սեփականությունը՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից։

ՌԴ ԱԳՆ-ն նաև հավաստիացրել է, որ արձանագրում է խորհրդային պետական գործիչների հուշարձանների ավերման բոլոր դեպքերը, այդ թվում՝ Խուդյակովի հուշարձանի, և հույս է հայտնում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը առաջիկայում կկարողանա այցելել տարածաշրջան»:

2927