Ուսուցիչների պարտադիր եւ կամավոր ատեստավորումների շուրջ զրուցել ենք կրթության կառավարման փորձագետ,փիլիսոփայական գիտությունների թեկնածու Սերոբ Խաչատրյանի հետ

Պարոն Խաչատրյան, ի՞նչ կարծիք ունեք ուսուցիչների պարտադիր եւ կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի մասին, ինչպե՞ս կգնահատեք ծրագրի  կենսունակությունն ու արդյունավետությունը։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ են պայմանավորված համատարած դժգոհությունները ուսուցիչների կողմից։ Հատկապես նրանք բողոքում են թեստերի բարդությունից, ասում են, որ ծրագիրն իր բնույթով ավելի շատ սեպ է խրում մանկավարժների և պետությանԿԳՄՍի միջև։

 

Այս ատեստավորման ծրագիրը՝ այն էլ քննության հիման վրա, չի բերելու ընդհանուր համակարգի բարելավմամնը,ցույց չի տալու՝ով է լավ ուսուցիչ,ով՝ոչ։ Այս ձևով չափում ենք միայն առարկայական գիտելիքները,սակայն,որպես մասնագետի որակային ստուգում,հավաստի չէ այս մեթոդը։Ես այլ մեթոդ եմ առաջարկել,այն է․աշխատավարձը բարձրացնել աշխատանքային ստաժի հիման վրա,այսինքն՝քաղծառայողների նման ամեն տարի ուսուցիչը ստանա աշխատավարձի բարձրացում,որը կմղի մանկավարժներին մնալ դպրոցներում։Միակ դրական կողմը որոշ ուսուցիչների հավելավճար ստանալն է,բայց ընդհանուր համակարգը չի շահի այսպես։ Դժգոհությունները առաջ են եկել ոչ այնքան բարդության պատճառով,որքան  այն պատճառով,որ նախապես քննական հարցաշար չի եղել,ուսուցիչները չեն իմացել՝ մոտավորպես ինչի շուրջ են լնելու հարցերը,չեն կարողացել որոշակի չափով պատրաստվել այդ քննությանը։Սա,ըստ ինձ,անհարգալից վերաբերմունք է ուսուցիչների նկատմամբ։

Այն, որ կրթական բարեփոխումների խիստ անհրաժեշտություն կա, որակյալ կրթություն ապահովելը ազգային անվտանգային  խնդրի հարց է, կարծես թե անքննարկելի փաստ է, ինչո՞ւ ոլորտում կենարար փոփոխություններ չեն լինում, որոնք են նոր և հին իշխանությունների վարած քաղաքականության, հայեցակարգային  սխալները այս առումով և բարելավման համար  ինչպիսի՞ փոփոխություններ են անհրաժեշտ։

Սա շատ ծավալուն հարց է,պատճառները շատ են,բայց փորձեմ մի քանի նախադասությամբ նշել հիմնական սխալները։ Դրանք են՝ ծրագրերը, հարցերը, որոշումները նախապես չքննարկելը, մեր փորձն ու վիճակը հաշվի չառնելը,միայն որոշումներից հետո քննարկում իրականացնելը,ընդդիմախոսների կարծիքը անտեսելը, նեղ շրջանակով վճիռներ կայացնելը, ոչ մի ծրագիր մինչև վերջ լիարժեք չիրականացնելը և այլն։

Աղբյուրը՝ 1in.am

 

1221