Փառք, շնորհակալություն ու ներողություն բոլոր նահատակներին ու նրանց հարազատներին. Արտակ Բեգլարյան (լուսանկարներ)
Փառք, շնորհակալություն ու ներողություն բոլոր նահատակներին ու նրանց հարազատներին: Այս մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Մենք պարտավոր ենք ապրել այնպես, որ երբևէ զուր չդառնան մեր անգին կորուստները: Իսկ պատերազմի գլխավոր դասը կհամարեի ազգային, հասարակական ու անհատական կյանքի բոլոր մակարդակներում ու փուլերում շարունակական ինքնավերլուծության և դրանից բխող վարքի անհրաժեշտությունը՝ հիմնված ազգային, քաղաքացիական ու համամարդկային արժեքների ու սկզբունքների վրա:
Երեկ՝ ջահերթով, իսկ այսօր՝ պատարագով ու հուշահամալիր այցով մեր խոնարհումը բերեցինք ադրբեջանա-թուրքական ֆաշիստական ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակին»,- գրել է Բեգլարյանը:
27 Սեպտեմբեր, 2021 19:29
1123
ԱԱԾ-ում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը
20 Սեպտեմբեր, 2026 11:18
Հաստատվել է 2026 թ. 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցը
04 Սեպտեմբեր, 2026 22:01
Արտակ Քամալյանը վերանշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
29 Օգոստոս, 2026 14:20
Դատարանի վճռով Սամվել Մայրապետյանից և Գ․ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 4 մլրդ դրամ
05 Ապրիլ, 2024 14:50
Արտակ Բեգլարյանի ու վերջինիս շրջապատի կողմից փորձ է արվում իրենց վերագրել կառավարության որոշման դափնիները
28 Մարտ, 2024 19:09
Բաքվում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին ստիպում են հարցազրույց տալ, ինչը հանցագործություն է. Արտակ Բեգլարյան
11 Մարտ, 2024 15:03