Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 27-28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 50 դեպք, որից 4-ը` նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, յուրացման կամ վատնման և ընտանեկան բռնության՝ 2-ական, բնակարանային գողության, զենք-զինամթեքի առգրավման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու մշակումն արգելված թմրանյութ պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 16 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

172