Հունաստանի վարչապետ Կիրյակոս Միցոտակիսը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնագիր են ստորագրել, ըստ որի, Փարիզը անհապաղ ռազմական օգնություն կտրամադրի Աթենքին երրորդ երկրի հարձակման դեպքում, եթե անգամ այդ երկիրը Ֆրանսիայի հետ լինի նույն դաշինքում։ Ակնհայտ է, որ այստեղ հաշվի են առել Թուրքիային՝ կապված Արևելյան Միջերկրականում նրա հավակնությունների հետ։

Ըստ համաձայնագրի՝ Հունաստանը կստանա երեք «Belharra» ֆրեգատ՝ Ֆրանսիայից չորրորդ մարտական ​​նավ գնելու տարբերակով, և ռեկորդային կարճ ժամանակահատվածում հակաօդային պաշտպանության և հակասուզանավային պատերազմների ամբողջական համալիր, որը կունենա հնարավորություն խոցել երկար հեռավորությունների վրա օդային թիրախներ:

Ֆրեգատներն իրենց բարձր տեխնոլոգիական համակարգերով և հեռահար զենքերով կդառնան «ուժի բազմապատկիչ» Էգեյան ծովում և ընդհանրապես Արևելյան Միջերկրականում, քանի որ բացի իրենց առաջադեմ հնարավորություններից, նրանք լիովին համատեղելի են և ունակ են «սերտորեն աշխատել» ֆրանսիական «Rafale» բազմաֆունկցիոնալ կործանիչների հետ։

873