
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռիադում կայացած բանակցություններում Ռուսաստանը չի պահանջել ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերել Արեւելյան Եվրոպայից։
Այս մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, դա ճիշտ չէ, դա իրականությանը չի համապատասխանում: Մեր դիրքորոշումն այն է, որ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի առաջխաղացումը մեր սահմանների վրա ընդլայնման մի քանի, շուտով գրեթե տասը ալիքների վրայով, մեզ անհանգստացնում է: Մեր այս դիրքորոշումը բոլորին քաջ հայտնի է, ոչ մեկի համար գաղտնիք չէ»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով Ռումինիայի նախագահի խորհրդական Քրիստիան Դիակոնեսկուն հայտարարել էր, որ Էր Ռիադում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունների ժամանակ ռուսական կողմը պահանջել է ՆԱՏՕ-ին դուրս գալ Արևելյան Եվրոպայի երկրներից։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն մերժել է այս պահանջը