Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն իր համար «այլևս գոյություն չունի»՝ մեղադրելով հույն առաջնորդին ԱՄՆ կատարած այցի ժամանակ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը դադարեցնելու փորձի մեջ։

«Նա այլևս գոյություն չունի ինձ համար: Ես երբեք չեմ համաձայնի հանդիպել նրան։ Մենք կշարունակենք մեր ճանապարհը հարգված քաղաքական գործիչների հետ»,- ասել է Էրդողանը կառավարության ամենշաբաթյա նիստից հետո մամուլի ասուլիսում։

Թուրք քաղաքական գործչի խոսքով՝ ինքը և Միցոտակիսը նախապես պայմանավորվել էին երրորդ երկրներին չներառել կործանիչների մատակարարման շուրջ վեճում։ «Չնայած դրան, անցյալ շաբաթ նա այցելեց Միացյալ Նահանգներ, խոսեց Կոնգրեսի հետ և զգուշացրեց, որ մեզ չմատակարարեն F-16-ներ»,- ասել է Էրդողանը։

Հոկտեմբերին Թուրքիան ԱՄՆ-ին խնդրել է գնել 40 Lockheed Martin F-16 կործանիչ և մոտ 80 բաղադրիչ՝ թուրքական ռազմական ինքնաթիռների արդիականացման համար։ Վաշինգտոնը նախկինում Անկարային դուրս էր թողել F-35 կործանիչների համատեղ ծրագրից այն բանից հետո, երբ Թուրքիան գնեց ռուսական S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր:

1080