Հունաստանի վարչապետը չի հավատում Թուրքիայի հետ պատերազմի հավանականությանը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը չի պատկերացնում, որ ՆԱՏՕ-ում դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունների լարվածությունը կարող է երբեւէ վերաճել զինված հակամարտության։
Associated Press-ի տված հարցին, թե կարող է արդյոք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած Թուրքիայի հռետորաբանության սրացումը դառնալ զինված հակամարտության նախաբան, Միցոտակիսը բացասական պատասխան է տվել. «Ես չեմ հավատում, որ դա երբեւէ տեղի կունենա։ Իսկ եթե, Աստված մի արասցե, տեղի ունենա, Թուրքիան ջախջախիչ պատասխան կստանա։ Ես կարծում եմ, որ նրանք հիանալի գիտեն այդ մասին։ Թուրքիան գիտի հունական (զինված) ուժերի կոմպետենցիայի մասին»,- ասել է նա։
Միցոտակիսն ավելացրել է, որ չնայած Էրդողանի «անընդունելի» մեկնաբանություններին՝ ինքը բաց է երկխոսության եւ նրա հետ հանդիպելու համար։
12 Սեպտեմբեր, 2022 17:24
699
Հունաստանի վարչապետը բացատրություն է պահանջել Էրդողանից
11 Հուլիս, 2022 20:01
Էրդողանն ասել է, որ Հունաստանի վարչապետն իր համար «այլևս գոյություն չունի»
24 Մայիս, 2022 16:16
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին
25 Մարտ, 2021 17:47
Հունաստանի վարչապետը բացատրություն է պահանջել Էրդողանից
11 Հուլիս, 2022 20:01
Էրդողանն ասել է, որ Հունաստանի վարչապետն իր համար «այլևս գոյություն չունի»
24 Մայիս, 2022 16:16
Ֆրանսիայի և Հունաստանի ռազմական համագործակցությունը Եվրոպայի ինքնավարության առաջին քայլն է
07 Հոկտեմբեր, 2021 20:43