
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երկուշաբթի օրը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեկնաբանել Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի գործողությունները, ով ցույց է տվել քարտեզ, որի վրա Էգեյան ծովի հունական կղզիները, ներառյալ Կրետե կղզին նշաված են որպես Թուրքիայի մաս:
«Ուշադիր նայեք այս քարտեզին` Կրետե, Հռոդոս, Լեսբոս, Հիոս, Սամոս, դրանք բոլորը կուլ են տվել Թուրքիան: Ծայրահեղականների տենդագին երազանքը, թե՞ Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը, ևս մեկ սադրանք, թե իրական նպատակ։ Նախագահ Էրդողանը պետք է հստակ հայտնի դիրքորոշում իր փոքր կոալիցիոն գործընկերոջ վերջին չարաճճիությունների վերաբերյալ»,- գրել է Միցոտակիսը Twitter-ում։
Շաբաթ օրը Բահչելին այցելել է թուրքական արմատական «Գորշ գայլեր» ազգայնական խմբավորման կենտրոնակայան, որտեղ նրան հանձնվել է Էգեյան ծովի քարտեզով մի տախտակ, որտեղ կարմիր գույնով պատկերված են հունական կղզիները, ներառյալ Կրետեն, որպես Թուրքիայի մաս: Բահչելին այս բացիկով հրապարակային լուսանկար է արել։