Ռաֆիկ Հարությունյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվող ծանրամարտի Մ23 Եվրոպայի առաջնության տղամարդկանց 81 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը նվաճել է չեմպիոնի կոչումը:
Պոկում վարժությունում Հարությունյանը 155 կգ արդյունքով գրավել է 4-րդ տեղը, իսկ հրում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացնելով 190 կգ-անոց ծանրաձողը՝ ցույց է տվել լավագույն արդյունքը: Երկրորդ և երրորդ մոտեցումներից ծանրորդն ու մարզիչները հրաժարվել են: Հարությունյանը նվաճել է նաև այս վարժության փոքր ոսկե մեդալ:
Ավելի վաղ Մ20 տարեկանների պայքարում ոսկե մեդալներ էին նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 կգ) և Գոռ Սահակյանը (67 կգ), իսկ Միլենա Խաչատրյանը (76 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր:
30 Սեպտեմբեր, 2021 14:07
1537
Ռաֆիկ Դարմոյանը և Նատալյա Սարգսյանը բրոնզե մեդալակիրներ են դարձել Ծանրամարտի պատանիների ԵԱ-ում
28 Հուլիս, 2025 15:54
Ռաֆիկ Դարմոյանը դարձել է բրոնզե մեդալակիր. ծանրամարտի պատանիների ԵԱ
27 Հուլիս, 2025 21:26
Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է
17 Հունիս, 2025 17:45
Արցախի նախագահի նոր գրառումը
10 Դեկտեմբեր, 2020 13:09