Արդարադատության նախարարության աշխատակազմը, համաձայն Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N-65-Ն հրամանի, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառելու է հոկտեմբերի 14-ից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:

««Հրապարակ» օրաթերթում այսօր հրապարակված «Տարբեր պետական կառույցներում նշանակվել են թեստերի ու պատվաստումների վրա հսկող պատասխանատուներ» վերտառությամբ հոդվածում, սխալմունքի արդյունքում լրագրողին տրամադրված տեքստում նշվել է հոկտեմբերի 1 ժամկետը։ Տեղեկացնեմ, որ այս հարցի շուրջ Արդարադատության և Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետները բազմիցս ունեցել են ներքին քննարկումներ․ և  մոտեցումը մեկն է եղել՝ պահանջը կիրառել հոկտեմբերի 14-ից»,-նշել է Լուսինե Մարտիրոսյանը:

349