Միլանում ավիավթար է տեղի ունեցել. 8 մարդ մահացել է
Ավիավթար է տեղի ունեցել Իտալիայի Միլան քաղաքի հարավ-արևելյան մասում. ոչ մեծ տեսակի Piper մասնավոր օդանավն ընկել է վերանորոգման մեջ գտնվող կայանատեղիի շենքի վրա՝ «Սան-Դոնատո» մետրոյի կայարանի մոտակայքում:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իտալական աղբյուրին, դեպքի վայրում բռնկվել է շենքն ու մոտակայքում կայանված մի քանի մեքենաներ: Ճշտված տվյալներով՝ ինքնաթիռում են եղել երկու օդաչու և 6 ուղևոր, որոնց թվում՝ նաև երեխա:
Ինքնաթիռն օդ էր բարձրացել «Լինատե» օդանավակայանում և ուղևորվում էր Սարդինիա: Փրկարար ծառայությունների հաղորդմամբ՝ ողջ մնացածներ չկան: Նշվում է, որ զոհերի թվում Ֆրանսիայի քաղաքացի կա:
Աղբյուր` tert.am
03 Հոկտեմբեր, 2021 22:58
971
Հրդեհ Բենյամին բնակավայրում. այրվել է 400 հակ անասնակեր
09 Հոկտեմբեր, 2026 22:30
Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին
13 Սեպտեմբեր, 2026 15:13
Երևանի Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է
26 Օգոստոս, 2026 23:23
Մահացել է ազատամարտիկ, հանրային գործիչ Վարդան Մալխասյանը
11 Հոկտեմբեր, 2026 21:53
Այնթապում «Mercedes Vito»-ի և անչափահաս աղջկա վարած մոպեդի բախման հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է
04 Հոկտեմբեր, 2026 12:17
Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշներին․ նախնական տեղեկությամբ վարորդը հանկարծամահ է եղել
25 Սեպտեմբեր, 2026 21:44
Ավտովթար՝ Լոռու մարզում․ կա զոհ և 3 վիրավոր
10 Հոկտեմբեր, 2026 19:52
Նոր Հաճընում վերամբարձ կռունկի ճոպանի կտրվելու հետևանքով մահացածները համագյուղացիներ էին. եղել են տարայի մեջ
19 Օգոստոս, 2026 13:12
Ինդոնեզիայում լաստանավ է հրդեհվել․ կա 5 զոհ, 41 անհետ կորած
02 Օգոստոս, 2026 19:46