Աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցերը՝ Instagram-ը եւ Facebook-ը, ինչպես նաև WhatsApp մեսենջերն անհասանելի էին ողջ երեկոյի ընթացքում։ Մոտ 7 ժամ օգտատերերը չէին կարողանում մուտք գործել համակարգ, իսկ առաջատար ինտերնետ-ընկերությունների բաժնետոմսերը սրընթաց նվազում էին։

Այդ ընթացքում Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, որը նաեւ այլ ծառայություններ ունի, կորցրել է 6,6 մլրդ դոլար, այս մասին հաղորդում Է Forbes-ը: Մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը չորրորդ հորիզոնականից տեղափոխվեց վեցերորդ հորիզոնական։

Խափանումը այնպիսի մասշտաբի էր, որ ընկերության աշխատակիցները չէին կարողանում կապվել միմյանց հետ, քանի որ նրանց ներքին հաղորդակցության ծառայությունները նույնպես չէին աշխատում: Բացի այդ, նրանք չէին կարող դուրս գալ գրասենյակից, քանի որ շարքից դուրս էին եկել անվտանգության համակարգը եւ չեն աշխատել էլեկտրոնային անցակետերը։  

520