
Իլոն Մասկը հայտարարել է, որ Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հետ մենամարտը կհեռարձակվի իր X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
«Ցուկի (Ցուկերբերգի – խմբ․) մենամարտը Մասկի դեմ ուղիղ եթերով կհեռարձակվի X-ում: Ամբողջ հասույթը կուղղվի վետերանների համար բարեգործությանը»,- գրել է Մասկը սոցցանցի իր էջում:
Հունիսի 22-ին Ցուկերբերգն ընդունեց Մասկի՝ մենամարտի միջոցով հարաբերությունները պարզելու մարտահրավերը: Նա Meta-ի ղեկավարին մենամարտի էր հրավիրել այն բանից հետո, երբ համացանցում տեղեկություն հայտնվեց X-ին մրցակից հավելված գործարկելու ընկերության մտադրության մասին: Երկու գործարարներն էլ համաձայնել են մենամարտել Լաս Վեգասում:
Ultimate Fighting Championship-ի նախագահ Դեյն Ուայթը կարծում է, որ մենամարտը կկայանա և կդառնա պատմության մեջ ամենադիտվողը։