Լիտվան Հայաստանին  է փոխանցել Covid-19-ի  դեմ «Մոդերնա» պատվաստանյութի 50 հազար դեղաչափ, որի մասին օրեր առաջ հայտարարել էր Լիտվայի վարչապետը։ Այս մասին հայտնել է Լիտվայի առողջապահության նախարարությունը։ 

Պատվաստանյութի փոխանցման արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ի երեկոյան՝ Վիլնյուսի օդանավակայանում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը վերադառնում էր Հայաստան:

Լիտվան մարդասիրական օգնություն է տրամադրել `ի պատասխան Հայաստանի խնդրանքի, որը հիմնված է երկկողմ համաձայնության վրա` ԵՄ պատվաստանյութերի փոխանակման մեխանիզմի միջոցով:

Պաշտոնական այցի ընթացքում Լիտվայի և Հայաստանի առողջապահության նախարարները ստորագրեցին համագործակցության համաձայնագիր։ Սա առաջին դեպքն է, երբ Լիտվան նվիրաբերել է «Մոդերնա»-ի պատվաստանյութ:

 

304