«давай поженимся» հաղորդաշարից հայտնի, հեռուստահաղորդավարուհի Լարիսա Գուզեեւայի առողջականա վիճակը կորոնավիրուսի պատճառով ավելի է վատացել: Մոսկովյան հիվանդանոցի բժիշկները հեռուստահաղորդավարուհուն նոր պրոցեդուրա են նշանակել կորոնավիրուսի բուժման համար, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

Պարբերականի հաղորդմամբ՝ մեկ սրվակի արժեքը 50 հազար ռուբլի է, եւ այն օգտագործվում է ծանր հիվանդների բուժման նպատակով:

Գուզեեւան հոսպիտալացվել էր սեպտեմբերի վերջին, Ղրիմ կատարած ճամփորդությունից հետո, ուր մասնավոր կլինիկաներից մեկում առողջացնող պրոցեդուրաներ է անցել: Բժիշկները բացասական տեղաշարժի պատճառով ստիպված են եղել Գուզեեւային դեղամիջոց ներարկել, որը պետք է կանգնեցի թոքային հյուսվածքների ախտահարումը:

«Լարիսա Գուզեեւային նոր պրոցեդուրա են նշանակել եւ «Արտլեգիա» ներարկել։ Սա կենսաբանական ակտիվ թերապիա է, որն արվում է վարակի նկատմամբ օրգանիզմի իմունային պատասխանը նվազեցնելու համար։ Իմունային պատասխանի իջեցման հաշվին պետք է կանգ առնի թոքային հյուսվածքի ախտահարումը։ Վերջին հետազոտությամբ Գուզեեւայի մոտ թոքերի ախտահարում է հայտնաբերվել, թեեւ ընդունվելիս թոքերը մաքուր են եղել: Դա վկայում է հիվանդության զարգացման բացասական դինամիկայի մասին»,- հայտնում է պարբերականը:

738