22-ամյա երգիչ-երգահան Մարկ Հայրապետյանը երգարվեստի փոփ-ջազ ասպարեզում ինքնուրույն ու հիմնավոր քայլեր է անում: Միայն այն, որ նրա ստեղծագործությունների համար հիմք է Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, Պարույր Սևակի, Համո Սահյանի պոզիան, վկայում է այն մասին, որ Մարկը երգարվեստը դիտարկում է բարձր արժեհամակարգի տեսանկյունից: Մարկ Հայրապետյանը սովորում է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, միաժամանակ ակտիվորեն ստեղծագործում է, մասնակցում համերգային տարբեր նախագծերի, որոնցից հատկանշական է, օրինակ, Առնո Բաբաջանյանին նվիրված համերգային երեկոն: Մարկն ընդգրկված է եղել նաև Ռոբերտ Ամիրխանյանի համերգային խմբում: Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Մարկի նոր երգի տեսահոլովակի յութուբյան պերմիերան. «Սիրեցի քեզ» երգը սևակյան մի քանի բանաստաղծությունների համադրությամբ է ստեղծվել: Մարկը կատարում է ոչ միայն իր գրած երգերը, այլև համաշխարհային հիթեր՝ երաժշտասեր հանրությանը ներկայացնելով իր մեկնաբանությունը, կատարողական իր ոճն ու ձեռագիրը: Մարկ Հայրապետյանը նոր ստեղծագործություն է գրել՝ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմի հերսների հիշատակին: Երաժշտության, ինչպես նաև խոսքերի հեղինակը ինքն է:

532