
Ռուս երգիծաբան Եվգենի Պետրոսյանը վաճառում է Սոչիում ունեցած անշարժ գույքը, որպեսզի չհանդիպի իր նախկին կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի հետ:
«Կոմսոմոլսկայա պրավդային» տեղեկությունը փոխանցում է armeniasputnik.am-ը:
ըստ արտիստի Սոչիի հարևանների հայտնած տեղեկության` զույգն ունի համատեղ ձեռք բերված չորս բնակարան Սոչիի «Կարմիր հրապարակ» բնակելի համալիրում, որոնց ընդհանուր արժեքն ավելի քան 200 մլն ռուբլի է կազմում: Նրանք անշարժ գույքը ձեռք են բերել 15 տարի առաջ: Դատվարության արդյունքում Ստեպանենկոն և Պետրոսյանը կստանան 2-ական բնակարան։
«Եվգենի Վահանովիչը պատրաստվում է վաճառել իր երկու բնակարաններ։ Դրանք լավն են, բայց նա չի ուզում առերեսվել Ստեպանենկոյի հետ։ Հավանաբար, լուրջ ռազբորկաներ կան նրանց միջև»,- ասել են թերթի զրուցակիցները։
Արտիստը ծրագրում է Սոչիում նոր անշարժ գույք գնել իր և իր նոր կնոջ համար:
«Նրանք Բրուխունովայի հետ դիտարկում են Սոչիի կենտրոնում գտնվող բնակարանները։ Նրանց հետաքրքրում են 40 մլն ռուբլու միջակայքում վաճառվող էլիտարները», - գրել է աղբյուրը։