ՌԴ ՊՆ-ն հաղորդագրությամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությանը։
Նշվում է, որ դիտորդական կետերում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են տրանսպորտային միջոցների և մարդկանց՝ Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ շուրջօրյա անվտանգ մուտքն ու ելքը:
Գիշերը ծառայություն իրականացնելու համար խաղաղապահ զորախմբի ռուս զինվորականները հագեցած են անդրադարձնող տարրեր ունեցող «Ռազմիկ» կոստյումով: Դիտորդական կետերը հագեցած են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով և անխափան սնուցման աղբյուրներով:
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռիպսկինը, խոսելով իրենց առաքելության մասին, նշել է, որ իրենք ցուցադրում են ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը: «Մենք ապահովում ենք տարանցիկ փոխադրումների անվտանգությունը: Յուրաքանչյուր մեքենա ենթակա է ստուգման, անհրաժեշտության դեպքում՝ մանրամասն ստուգման: Ծառայությունն իրականացվում է ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը: Գիշերը մեր սարքավորումները պարունակում են արտացոլող տարրեր ճանապարհի անվտանգ սպասարկման համար»,- նշել է նա։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկա իրավիճակը վերահսկելու բոլոր դիտակետերը հագեցած են արտաքին տեսահսկման գմբեթավոր տեսախցիկներով, իսկ քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության համար։