ԱՄՆ միջուկային անվտանգության ազգային վարչությունը (NNSA) հրապարակել է երկրի միջուկային զինանոցի չափի տվյալները: Նման բան տեղի է ունեցել առաջին անգամ 2018 թվականից ի վեր, քանի որ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվել է հրապարակել այս տեղեկատվությունը:

Ըստ զեկույցի, 2020 թվականի սեպտեմբերի դրությամբ ԱՄՆ-ն ունի 3750 մարտագլխիկ՝ 2017 թվականի 3822-ի փոխարեն: Հոդվածում նշվում է, որ խոսքը ակտիվ եւ ոչ ակտիվ մարտագլխիկների մասին է:

«Տարբեր պետությունների միջուկային զինանոցների թափանցիկության բարձրացումը կարևոր դեր է խաղում միջուկային զենքի չտարածման և զինաթափմանն ուղղված ջանքերում, այդ թվում՝ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունների և բոլոր տեսակի միջուկային զենքի հետ աշխատելու ջանքերում»,- ասվում է միջուկային ազգային տնօրինության հայտարարության մեջ:

92