Շուշիի Սուրբ Ղազանչեցոց տաճարի վրա ավիահարվածի տարելիցի կապակցությամբ Արցախում պատերազմի ժամանակ աշխատող ռուս ռազմական թղթակիցները պատմել են այդ սարսափելի օրվանից նոր մանրամասներ.

«Այդ հարվածը պատահական չէր։ Այս պատմությունը խորհրդանշական է ։ Այն ցույց է տալիս Թուրքիայի եւ Ադրբեջանի վերաբերմունքը քրիստոնյա աշխարհի նկատմամբ»,- ասաց WarGonzo-ի թղթակից Սեմյոն Պեգովը:

«Մենք հիմա հասկանում ենք, որ մեր թշնամին ոչ մի զիջման չի գնա։ Նա ցանկանում էր սպանել մեզ տաճարում, կամ ուրիշ մի տեղ»,- նշեց գրող Վլադլեն Թաթարսկին։

Ավելի վաղ Ադրբեջանն իր ռազմական հանցագործությունն արդարացրել էր նրանով, որ տաճարում հայ զինծառայողներ են եղել, սակայն ականատեսներն ապացուցում են, որ դա սուտ է:

Հիշեցնենք, որ տաճարի վրա հարվածի հետեւանքով ծանր վիրավորվել էր զինվորական Յուրի Կոտենոկը:

Լյուսիյա Պետրոսյան

1839