Wargonzo նախագիծն իր տելեգրամյան ալիքում գրում է․

«Wargonzo նախագիծն արդեն ավարտում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասին փաստագրական ֆիլմի աշխատանքները: Այն լինելու է հիմնականում անձնական պատմություն՝ հաշվի առնելով մեր թիմի վերաբերմունքը Արցախի եւ այնտեղ ապրող ու կռված մարդկանց նկատմամբ։

Քանի դեռ ընթանում էին մարտական գործողությունները` նկարահանված տեսանյութերի հսկայական մասը մենք պարզապես իրավունք չունեինք ցույց տալու։ Ռազմական լրագրության մեջ շատ նրբություններ կան՝ ինչ-որ կադրեր կարող են տեղեկատվության աղբյուր դառնալ հակառակորդի համար, բացահայտել զորքերի գտնվելու վայրը կամ պլանները։

Հիմա մենք հնարավորություն ունենք ցույց տալու մեր տեսանյութերը: Սա դրանցից մեկն է` վերջին մարտերը Շուշիում։ Այդ վաշտից, որի հետ մենք գտնվում էինք Քարինտակի խաչմերուկում, շատերը զոհվել են։ Ըստ մարտերի մասնակիցների՝ կորուստները կազմել են անձնակազմի շուրջ վաթսուն տոկոսը: Ավելի շատ կադրեր կտեսնեք մեր ֆիլմում»:

10951