Գորիսում քաղաքացիները ՏԻՄ ընտրությունների խորագիր են մտածել․ «ղառի տուզն՝ ընդդեմ գերբի»։

Կալանավորված քաղաքապետ Առուշ Առուշանյանը տարբեր դաջվածքներ ունի, բայց դրանցից ամենաերևացողը չորս տուզերի կոմբինացիան է, որը քրեականը ենթամշակույթում տարբեր նշանակություններ ունի՝ կախված, թե ո՞ր տուզն է ամենաերևացողը։ Առուշի դեպքում ղառինն է, ըստ քրեական ենթամշակույթի՝ նման դաջվածք ունեցողը «ավտարիտետ» է՝ քրեական հեղինակություն։ 

Ամեն ինչ ավելի պարզ է Գորիսի ընտրություններում ֆավորիտ համարվող Վլադիմիր Աբունցի պարագայում։ Ամբողջ կյանքում պետական համակարգում ծառայած Աբունցը դաջվածքներ չունի, կյանքն անց է կացրել համազգեստի ու ծառայության մեջ, շատերի նման դա չի օգտագործել հարստանալու և հղփանալու համար, իսկական ծառայող է։ Հենց սրա համար էլ նրա մասին խոսելիս՝ գորիսեցիները հաճախ ասում են՝ գերբի, դրոշի մարդ է։ 

Գորիսեցիները, որպեսզի իմանան թե ու՞մ է ընտրելու դիմացինը՝ հենց այդպես էլ հարցնում են․ «Ղառի տու՞զ, թե՞ գերբ»։ Civic.am-ին հասած տեղեկություններով՝ «գերբ» պատասխանողները մեծամասնություն են։

3188