Հայտնի է, թե ինչ կքննարկեն Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։
Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Կողմերը կքննարկեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
11 Հոկտեմբեր, 2021 17:15
2009
Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը. վարչապետ (տեսանյութ)
18 Հոկտեմբեր, 2026 18:48
Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են գալիս հայտարարություններով
17 Հոկտեմբեր, 2026 10:41
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը՝ ընդլայնված կազմերով
17 Հոկտեմբեր, 2026 10:40